ԼՂ պայթյունից տուժած 1 պացիենտ կա, ով ծանր վիճակում է, մնացածը դուրս են գրվել. Ավանեսյան

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 12, 24News

Արցախում տեղի ունեցած պայթյունի հետևանքով տուժած մեկ պացիենտ կա, որ գտնվում է Այրվածքաբանության ազգային կենտրոնում, այս մասին լրագրողների հետ հանդիպման ասաց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։

«Մնացած բոլորը արդեն դուրս են գրվել և շարունակում են ստանալ անհրաժեշտ բուժօգնություն  ամբուլատոր պայմաններում։ Այլ երկրներում բուժվող մեր քաղաքացիները արդեն հետ են գալիս և շարունակելու են իրենց բուժումը այստեղի մասնագիտացված կենտրոններում»,- նշեց նախարարը։

Մանրամասները՝ տեսանյութում։

 --00—ԼՀ