Ադրբեջանի ՊՆ-ն պնդում է, որ ռուս խաղաղապահներին տեղեկացնում է ԼՂ-ում «գործողության» ընթացքի մասին

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 19, 24News

354378861_280873411102947_7414134385095289773_n

Ադրբեջանական կողմը ԼՂ-ում ռուս խաղաղապահ զորախմբի հրամանատարությանը և ռուս-թուրքական մոնիթորինգի կենտրոնի ղեկավարությանը պարբերաբար տեղեկատվություն է տրամադրում տարածաշրջանում «հակաահաբեկչական գործողության» ընթացքի մասին։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի ՊՆ մամուլի ծառայության ղեկավար Անար Էյվազովը։

Նա նշել է, որ «ադրբեջանական զինուժի հակաահաբեկչական գործողությունները շարունակվում են»։

--00—ՅՄ