Սահմանին զոհեր ունենք, իսկ Թալինի կենտրոնական հրապարակում Սուպեր Սաքոյի համերգն է

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 1, 24News

դդ

Թալինում Սուպեր Սաքոյի համերգն է։

Թալինի ավագանու «Ապրելու Երկիր» խմբակցության ղեկավար, կուսակցության քաղաքական խորհրդի անդամ Դավիթ Մանուկյանը ֆեյսբուքյան էջում գրում է․

«Որպես Թալին համայնքի ավագանու անդամ, «Ապրելու Երկիր» խմբակցության ղեկավար, խստորեն դատապարտում եմ Թալինի համայնքապետարանի կողմից կազմակերպված՝ Սուպեր Սաքոյի համերգային ծրագրի անցկացումը։

Ադրբեջանի կողմից իրականցված սադրանքների հետևանքով ունենք զոհեր և վիրավորներ, իսկ Թալինի կենտրոնական հրապարակում համերգ է։

Սա արժեհամակարգի իսպառ բացակայության արդյունք է»,- նշել է նա։ 

--00—ՍՊ