Թուրքիայի արտգործնախարարը մեկնում է Ուկրաինա

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 22, 24News

Screenshot_3

Օգոստոսի 25-ին Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը մեկնելու է Ուկրաինա: Ըստ թուրքական լրատվամիջոցների` այցի օրակարգում լինելու են հացահատիկի միջանցքի հետ կապված հարցերը, փոխանցում է Ermenihaber.am-ը։

Ավելի վաղ Ֆիդանը հանդիպել էր Թուրքիայում Ռուսաստանի արտակարգ և լիազոր դեսպան Ալեքսեյ Երհովի հետ, որտեղ քննարկվել էր Ուկրաինայի հարցը:   

Մինչ Ուկրաինա կատարելիք այցը, Ֆիդանը եռօրյա պաշտոնական այցով կմեկնի Իրաք: Բաղդադում նա հանդիպումներ կունենա իրաքցի պաշտոնյաների հետ, իսկ Իրաքյան Քուրդիստանի մայրաքաղաք Էրբիլում՝ քուրդ պաշտոնյանների հետ:

--00—ՅՄ