Վաշինգտոնում հրաձգության հետևանքով երեք մարդ Է զոհվել

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 6, 24News

1116878

Վաշինգտոն նահանգի հարավ-արևելքում, Կոլումբիա շրջանում. երեք մարդ զոհվել է, երկուսը՝ վիրավորվել, հայտնում է քաղաքի ոստիկանությունը: Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

«Շաբաթ երեկոյան մեր աշխատակիցները կանչի են մեկնել  հարավ-արևելյան շրջան, Good Hope Road բնակելի թաղամաս, որտեղ կրակոցներ են հնչել: ...Դեպքի վայրում հայտնաբերվել է կրակոցներից տուժած 5 անձ: Երեք մարդ տեղում մահացել է», - լրագրողներին պատմել է  ոստիկանության պետի պաշտոնակատար Պամելա Սմիթը։

Նշվում է, որ զոհվածների թվում եղել են երկու տղամարդ և մեկ կին: Երկու տուժածները՝ տղամարդիկ, հոսպիտալացվել են։ Քաղաքի ոստիկանությունը տեղի ունեցածի հետաքննություն է անցկացնում։ 

--00—ՅՄ