Զուրաբիշվիլին ողջունում է ռուսական նավի դեմ ակցիաները

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 28, 24News

նախագահ.png

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի անդրադարձել է Վրաստանի Բաթումիի նավահանգիստ ռուսական ASTORIA GRANDE զբոսանավի ժամանմանն ու դրան հաջորդած իրադարձություններին:

Նախագահն ասել է, որ ինքը հպարտանում է վրացի ժողովրդով. «Ես հպարտ եմ մեր ժողովրդով, որը խաղաղ կերպով բողոքեց Ռուսաստանի նոր սադրանքի դեմ»: ԱՅս մասին հայտնում է «Ալիք Մեդիան»։

Զուրաբիշվիլին նշել է՝ Սև ծովի անվտանգությունը կենսականորեն կարևոր է Վրաստանի, Ուկրաինայի և Եվրամիության համար:

Ռուսաստանի Սոչի քաղաքից նավարկած ASTORIA GRANDE զբոսանավը բողոքի ակցիաների և աղմուկի ուղեկցությամբ լքել է Վրաստանի Բաթումիի նավահանգիստը:

Բաթումիի նավահանգստի մոտ բողոքի ակցիայի մասնակիցները կատարել են Վրաստանի և Ուկրաինայի օրհներգերը։ Նավահանգստում հավաքվել են ինչպես շարքային քաղաքացիներ, այնպես էլ՝ ընդդիմադիր կուսակցությունների ներկայացուցիչներ։ Նրանք բողոքում էին Սոչիից զբոսանավի Բաթումիի նավահանգիստ մուտքի դեմ։ Բողոքի ակցիայի մասնակիցները վանկարկել են՝ «Աբխազիան Վրաստան է», «Ռուսաստանը օկուպանտ է», «Հեռացե՛ք մեր երկրից»։

Բողոքի և աղմուկի պատճառ էր դարձել զբոսանավից ռուս զբոսաշրջիկների դուրս գալը և նավից ռուսական դրոշի ցուցադրությունը: Միաժամանակ, ուղևորներից մեկը վիրավորական ժեստեր է արել ցուցարարների ուղղությամբ։ Բաթումի ժամանած ռուս զբոսաշրջիկները հակավրացական և օկուպացիոն հայտարարություններ են արել: Զբոսաշրջիկներից մեկն ընդդիմադիր «Մթավարի արխի» հեռուստաընկերությանն ասել է, որ իրենք «Աբխազիան ազատագրել են Վրաստանից»:

Բաթումիին զուգահեռ հանրահավաք է անցկացվել նաև Թբիլիսիում՝ խորհրդարանի շենքի դիմաց։

--00—ԶՀ