«Սուրմալուի» պայթյունի գործով մահացածների հարազատները 314 մլն դրամի պահանջ են ներկայացրել․ Hetq

 

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 11, 24News

սուրմալու
Հետք-ը գրում է․ «Սուրմալու» առևտրի կենտրոնի պայթյունի գործով մահացած երկու քաղաքացիների իրավահաջորդները 314 մլն դրամի նյութական և ոչ նյութական վնասի հատուցման պահանջով հայց են ներկայացրել քննությունն իրականացնող Ազգային անվտանգության ծառայության քննչական գլխավոր վարչություն: Պահանջում են առևտրի կենտրոնի պատասխանատուներից, պաշտոնատար անձանցից և պետությունից հօգուտ իրենց բռնագանձել մերձավորի կորստի կապակցությամբ 100-ական մլն դրամ և 114 մլն դրամ՝ պատճառված գույքային վնասի համար:

Հիշեցնենք, որ 2022թ. օգոստոսի 14-ին «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի էր ունեցել պայթյուն, որի հետևանքով մահացել է 15 մարդ, իսկ մեկ մարդ համարվում է անհետ կորած: Դրանից առաջ՝ 2021թ. ապրիլի 6-ին, առևտրի կենտրոնի տարածքում տեղի էր ունեցել հրդեհ: Երկու դեպքով էլ հարուցվել էին քրեական գործեր, և քննության արդյունավետության պատճառաբանությամբ դրանք միացվել են և այժմ գտնվում են ԱԱԾ-ի վարույթում:

«Հետքը» գրել էր, որ թե՛ տուժողները, թե՛ նրանց փաստաբանները դժգոհ են, որ հարուցված քրեական գործի քննությունը պատշաճ չի իրականացվում: Ավելին՝ իրավապահ մարմինների ներկայացուցիչներին «մեղադրում» են կողմնակալ դիրքորոշումներ ունենալու մեջ: Մեկ տարի է` փաստաբաններին չի հաջողվում հասնել «Սուրմալուն» շահագործող «Երևանի պահածոների գործարան» ՓԲԸ-ի գույքի վրա արգելանք կիրառելուն:

Ավելին՝ սկզբնաղբյուր կայքում։ 

--00—ՍՊ