ԱՄՆ դիրքորոշումը Փաշինյանի պատճառով է փոխվել, նախկին դեսպանը կարգավիճակի մասին էր խոսում

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 8, 24news

ԱՄՆ դիրքորոշումը Փաշինյանի պատճառով է փոխվել, նախկին դեսպանը կարգավիճակի մասին էր խոսում: Այս մասին 24TV-ի «Հարցազրույց Կարպիս Փաշոյանի հետ» հաղորդման եթերում նշեց Լեհաստանում ՀՀ նախկին դեսպան Էդգար Ղազարյանը։

Ղազարյանի պնդմամբ, պայքարը շարունակվում է, կան և' հաջողություններ, և' ձախողումներ, բայց իրենք անպայման հասնելու են Նիկոլ Փաշինյանի հեռացմանը։

Ղազարյանը համոզմունք հայտնեց, որ բանակցողի փոփոխությունը անպայման իրավիճակ է փոխելու,  բանակցությունների ընթացքը վերանայվելու է։

Ըստ նրա դա աստիճանական գործընթաց է։ Ղազարյանը նաև նշեց, որ ինքը պատրաստվում է կյանքի կոչել Նիկոլ Փաշինյանի 2018-ի բոլոր խոստումները, որոնք լավն էին։

Մանրամասները` տեսանյութում։

--00—ՅՄ