Մեղրի քաղաքից Արաքսաշեն թաղամաս տանող ավտոճանապարհը երկկողմանի երթևեկելի է

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 11, 24News

1113002

Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոնը հունիսի 10-ին, ժամը 23։03-ին ահազանգ է ստացել, որ Մեղրի քաղաքից Արաքսաշեն թաղամաս տանող ավտոճանապարհի 4-րդ կմ-ին տեղի է ունեցել քարաթափում։

Այս մասին տեղեկացանք ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից, դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը։

«Փրկարարները «Մեղրու ՃՇՇՁ» ՍՊԸ-ի աշխատակիցների հետ մասամբ մաքրել են ճանապարհահատվածը․ ճանապարհը միակողմանի երթևեկելի է։

Աշխատանքները ժամանակավորապես դադարեցվել են. փրկարարները սահմանազատել են տարածքը»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Հունիսի 11-ին ճանապարհահատվածի մաքրման աշխատանքները շարունակվել են. ճանապարհը երկկողմանի երթևեկելի է։

--00—ՅՄ