Վլադիմիր Զելենսկին վաղը կմեկնի Գերմանիա

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 13, 24News

1110880

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին մայիսի 14-ին կայցելի Գերմանիա։

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով Deutsche Welle-ն, տեղեկությունը հաստատել է Գերմանիայի կառավարությունը։

Բեռլինում Ուկրաինայի ղեկավարը հանդիպումներ կունենա Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի և Դաշնային կանցլեր Օլաֆ Շոլցի հետ:

Մայիսի 14-ին գերմանական Աախեն քաղաքում Զելենսկիին ՝ որպես ամբողջ ուկրաինացի ժողովրդի ներկայացուցիչ, պետք է հանձնվի Կառլոս Մեծի անվան հեղինակավոր մրցանակը։ 1950 թվականից այն շնորհվում է այն գործիչներին, ովքեր ակնառու ներդրում են ունեցել եվրոպական միասնության գործում։

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

--00—ՅՄ