Ուկրաինայի նախագահի գրասենյակում կորոնավիրուսի խոշոր բռնկում է գրանցվել

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 13, 24News  

Զելենսկի

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու գրասենյակում կորոնավիրուսի խոշոր բռնկում է գրանցվել։ Այս մասին  Страна.ua-ին հայտնել է աղբյուրը։

Ըստ աղբյուրի՝ կորոնավիրուսով է վարակվել ժամանակավորապես օկուպացված տարածքների վերաինտեգրման հարցերով նախարար Ալեքսեյ Ռեզնիկովը և Ուկրաինայի նախագահի խորհրդական Ռուսլան Դեմչենկոն։

Նշվում է, որ երկու քաղաքական գործիչն էլ եղել են Փարիզում, որտեղ կայացել է Ֆրանսիայի առաջնորդի արտաքին քաղաքական հարցերով խորհրդական Էմանուել Բոնի հետ հանդիպումը։

Ընդ որում՝ երկուսի ախտորոշումն էլ հայտնի է դարձել նախօրեի երեկոյան:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ կորոնավիրուսով է վարակվել Զելենսկու կինը՝ Ելենան։ Ուկրաինայի նախագահի ու երեխաների թեստի արդյունքները բացասական են։  --0—ՄՀ