Tesla-ն տապալել է բետոնե էլեկտրասյունը և հայտնվել բնակչի շինության պատի տակ. կան տուժածներ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 12, 24News

photo_2023-05-12_09-29-23

Մայիսի 11-ին, ժամը 21։53-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Նոր Հաճն-Աբովյան ավտոճանապար­հին՝ կամրջի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ․ կա արգելափակված քաղաքացի։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Աբովյան-Արզնիի խճուղի 4-րդ կմ-ին «Tesla» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, բախվել բետոնե էլեկտրական սյանը, այնուհետև տներից մեկի պարսպին, ինչի հետևանքով էլեկտրական սյունը կոտրվել է։

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ տուժածներից Վ․ Ա․-ն (ծնված 1980 թ․) հոսպիտալացվել է «Հերացի թիվ 1» հիվանդանոցային համալիր, Ա․ Հ․-ն՝ «Միքայելյան վիրաբուժության ինստիտուտ» ՓԲԸ, իսկ Ա․ Օ․-ն՝ Աբովյան քաղաքի ԲԿ։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և մեկ տուժածի մոտեցրել շտապօգնությանը․ վերջինս հոսպիտալացվել է «Միքայելյան վիրաբուժության ինստիտուտ» ՓԲԸ։

--00—ՅՄ