Բայդենը և Կոնգրեսի առաջնորդները համաձայնության չեն եկել պետական պարտքի վերին շեմի բարձրացման հարցում

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 10, 24News

1110565

Պետական ​​պարտքի վերին շեմի բարձրացման խնդրի շուրջ ԱՄՆ Կոնգրեսի առաջնորդների հետ նախագահ Ջո Բայդենի հանդիպումն ավարտվել է առանց էական արդյունքների: Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկանում է Associated Press գործակալությունից:

Նշվում է, որ Բայդենը բանակցություններից հետո կտրականապես դեմ է արտահայտվել դեֆոլտի գաղափարին։ Նա վստահություն է հայտնել, որ երկիրը կարող է խուսափել դեֆոլտից և հայտարարել է, որ Ամերիկայի պարտավորությունները ձախողելը «տարբերակ չէ»:

«Ես կոնգրեսի առաջնորդներին հայտնել եմ, որ պատրաստ եմ առանձին քննարկում սկսել իմ բյուջեի, ծախսերի գերակայությունների վերաբերյալ, սակայն ոչ դեֆոլտի սպառնալիքի տակ», - փոխանցում է Associated Press-ը Բայդենի խոսքերը:

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

--00—ՅՄ