ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 19, 24News
Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի գրասենյակից հայտնում են, որ ԱՄՆ կոնգրեսականներ Ֆրենկ Փալոնը, Գաս Բիլիրակիսը, Ջեքի Սփեյերն ու Ադամ Շիֆը կոչ են անում Թուրքիայի և Ադրբեջանի կողմից Հայաստանին պարտադրված կրակի դադարեցման պայմանները ներկայումս անվավեր համարել, և Թրամփի վարչակազմին հորդորել են կրկին ներգրավվել ԵԱՀԿ Մինսկի խմբի գործընթացում՝ հետամուտ լինել Արցախի կարգավորմանը՝ հիմնված ինքնորոշման հիմնարար իրավունքի վրա: Այս մասին գրել է 1lurer.am-ը։
Ամերիկացի կոնգրեսականներն ԱՄՆ-ին նաև կոչ են արել մարդասիրական և ականազերծման աջակցություն ցուցաբերել՝ հայ խաղաղ բնակիչների անվտանգ վերադարձն Արցախ ապահովելու համար:
--00—ՄՀ