Ադրբեջանի առարկության մասին ՀՀ-ն կարող է հակափաստարկներ ներկայացնել ՄԱԿ-ի դատարան․ հայտարարություն

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 2, 24News

մակ-ի դատարան

Հայաստանը կարող է մինչև օգոստոսի 21-ը ՄԱԿ Միջազգային դատարան ներկայացնել հակափաստարկներ Ադրբեջանի հայցի վերաբերյալ։ Տեղեկանում ենք դատարանի պաշտոնական հաղորդագրությունում։

Ապրիլի 21-ին Ադրբեջանը գործի վերաբերյալ նախնական առարկություններ է ներկայացրել։ Դրանից հետո, դատարանի կանոնադրության համաձայն, գործի ըստ էության քննությունը դադարեցվել է ընդհուպ մինչեւ այն պահը, երբ Հայաստանը կներկայացնի իր հակափաստարկներն Ադրբեջանի առարկությունների վերաբերյալ։ Դրանից հետո դատարանը պետք է սկզբում քննի կողմերի վիճաբանությունները, իսկ հետո շարունակի հայցի ըստ էության լսումները։

Համաձայն Դատարանի երեկ հրապարակված որոշման՝ այս փուլը կարող է տևել մինչև 4 ամիս։ Այսինքն՝ մինչև օգոստոսի 21-ը Հայաստանը պետք է իր նկատառումները ներկայացնի Ադրբեջանի առարկությունների վերաբերյալ։

Հիշեցնենք, որ ՄԱԿ Միջազգային դատարանը փետրվարի 22-ին բավարարել էր Հայաստանի միջնորդությունը ժամանակավոր միջոցի կիրառման մասին եւ պարտավորեցրել Ադրբեջանին ապահովել քաղաքացիների, տրանսպորտի եւ բեռների՝ երկու ուղղությամբ անխափան տեղաշարժը Լաչինի միջանցքով՝ մինչեւ վերջնական որոշման կայացումը «Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի» հայցի վերաբերյալ։ Ադրբեջանը առ այսօր չի կատարել այս որոշումը։

 

--00—ՍՊ