Զորամասի կացարանի հրդեհի գործով նշանակվել է թմրաբանական փորձաքննություն․ ՔԿ

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 10, 24News

թ

Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղում տեղակայված զորամասի կացարանի հրդեհի քրեական վարույթով նշանակվել է նաև թմրաբանական փորձաքննություն։ Այս մասին 24News-ին ասաց ՀՀ քննչական կոմիտեի մամուլի քարտուղար Գոռ Աբրահամյանը։

Աբրահամյանը նշեց նաև, որ այս փորձաքննությունը նշանակվել էր երկար ժամանակ առաջ։ «Ոչ միայն թմրաբանական, այլ նաև դատաբժշկական, համալիր փորձաքննություններ են նշանակվել։ Քրեական վարույթն ապահովում է օբյեկտիվ, համալիր քննություն»,- նշեց Աբրահամյանը։

Նշենք, որ հրդեհի հետևանքով զոհված զինծառայողների հարազատները կասկած էին հայտնել, որ գուցե զինվորներին քնեցրել կամ թմրեցրել են, որի պատճառով չեն կարողացել դուրս գալ հրդեհված կացարանից։ 

 

Սերգեյ Առաքելյան

--00—ԱՊ