Կացարանի հրդեհի գործով վաշտի հրամանատարի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելքը

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 10, 24News

ֆֆ

Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղում տեղակայված զորամասի զինվորական կացարանի հրդեհի վարույթով մեղադրյալ, զորամասի ինժեներասակրավորային վաշտի հրամանատար Գ.Մ.-ի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելքը: Այս մասին 24News-ին ասաց ՀՀ քննչական կոմիտեի մամուլի քարտուղար Գոռ Աբրահամյանը։

Փետրվարի 9-ին հայտնի էր դարձել, որ ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի հրամանատար Գ.Մ.-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 550-րդ հոդվածի 3-րդ մասով (Զինվորական պաշտոնեական անփութությունը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ):

ՀՀ գլխավոր դատախազության տարածած մամուլի հաղորդագրության համաձայն՝ 2023թ․ հունվարի 19-ին՝ կեսգիշերն անց, սպան, հանդիսանալով նստեցման շրջանի պատասխանատու, սահմանված կարգի խախտմամբ, ինժեներասակրավորային ստորաբաժանման անձնակազմի համար նախատեսված կացարանում վառարանը վառել է ավտոբենզինով, որի արդյունքում կացարանում բռնկվել է հրդեհ:

Սերգեյ Առաքելյան

--00—ԱՊ