ԴՆԹ հետազոտությամբ հաստատվել է կացարանի հրդեհից զոհված Գոռ Մարտիրոսյանի ինքնությունը

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 21, 24News

e

ԴՆԹ հետազոտության արդյունքում հաստատվել է հունվարի 19-ին Ազատ գյուղում գտնվող ինժեներասակրավորային վաշտի կացարանում բռնկված հրդեհի հետևանքով մահացած դիլիջանցի Գոռ Մարտիրոսյանի ինքնությունը: Այս մասին հայտնում են Դիլիջանի համայնքապետարանից։

«Սա ողբերգական ու անդառնալի կորուստ է, որի համար բոլորս ենք ցավում:

Խորապես հարգելով զոհվածի հարազատների վիշտը` մեր էջում Գոռ Մարտիրոսյանի մասին կհրապարակենք ճշտված տեղեկատվություն միայն ծնողների թույլտվությամբ»,-ասված է համայնքապետարանի ֆեյսբուքյան գրառման մեջ:

--00--ՀԱ