Որքան կտևի ՔՊ-ի ոգևորությունը և որ պահից Փաշինյանը կսկսի sms-ներով խժդժություններ հրահրել․«Հրապարակ»

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 16, 24News

աժ շենք

«Հրապարակ» թերթը գրում է. «Այսօր մեկնարկող խորհրդարանի հերթական նիստերին, երկար ընդմիջումից հետո, կմասնակցեն նաեւ ընդդիմադիր պատգամավորները՝ «Հայաստան» եւ «Պատիվ ունեմ» խմբակցությունների։ Ընդդիմության` խորհրդարան վերադարձը ոգեւորել է ՔՊ-ականներին։

Երեկ երեկոյան խմբակցության նիստին նրանք չեն թաքցրել իրենց ուրախությունը, քանի որ, որքան ընդդիմությունը մտածելու առիթ ունի, որովհետեւ խորհրդարանական աշխատանքները բոյկոտելը կարող է նրանց մանդատներից զրկելու հիմք հանդիսանալ, ոչ պակաս մտահոգվելու առիթ ունեին իշխանությունները, որոնք գիտակցում էին, որ խորհրդարանն առանց ընդդիմության կորցնում է լեգիտիմությունը միջազգային հանրության աչքում եւ վերածվում ձեւական մի կառույցի` ընդգծելով երկրում առկա քաղաքական ճգնաժամը։

Թե որքան կտեւի ՔՊ-ականների ոգեւորությունը, եւ որ պահից սկսած Նիկոլ Փաշինյանը կրկին կսկսի sms-ներով խժդժություններ սարքել կամ որոշ ընդդիմադիրների անձեռնմխելիությունից զրկելու միջնորդությամբ դատախազին գործուղել խորհրդարան, ապագան ցույց կտա»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

--00--ԱՀ