Թեհրանում ռուս-իրանական կոնսուլտացիաներ են անցկացվել անվտանգության հարցերի շուրջ

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 9, 24News

1096800.jpg

Թեհրանում անվտանգության հարցերի շուրջ ռուս-իրանական կոնսուլտացիաներ են անցկացվել Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշեւի մասնակցությամբ: Այդ մասին ասվում է ՌԴ Անվտանգության խորհրդի հաղորդագրության մեջ, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:

«Թեհրանում ռուս-իրանական կոնսուլտացիաներ են կայացել անվտանգության հարցերի շուրջ: Դրանք անցկացրել են Ռուսաստանի Դաշնության Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշաեւը եւ Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Ալի Շամխանին՝ նախարարությունների ու գերատեսչությունների ներկայացուցիչների մասնակցությամբ»,-ասվում է հաղորդագրության մեջ:

Նշվում է, որ կոնսուլտացիաների ընթացքում մանրամասնորեն քննարկվել են իրավապահ ոլորտում երկկողմ համագործակցության, այդ թվում՝ հանրային անվտանգության ապահովման, ահաբեկչության եւ ծայրահեղականության դեմ պայքարի հարցերը: «Բացի այդ, քննարկվել է տեղեկատվական անվտանգության թեմատիկան, ինչպես նաեւ երկու երկրների ներքին գործերին արեւմտյան հատուկ ծառայությունների միջամտությանը հակազդելու միջոցները»,-ավելացվում է հաղորդագրության մեջ, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

 --00—ԶՀ