Ավանտյուրիստը կրկին պարտվել է

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 7, 24News

գ

Հայաստանի նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը երկրորդ դատական հայցն է ներկայացրել ընդդեմ Սլովակիայում բնակվող և մամուլում «ավանտյուրիստ» մականունը ստացած Աշոտ Գրիգորյանի, ով հայտնի է Հայաստան ժամանակ առ ժամանակ ունեցած իր «գաստրոլներով» և «Նաիրիտ» քիմիական գործարանը վերագործարկելու սուտ խոստումներով։

Դատարանը 22.02.2022 թվականին կայացրել է վճիռ, որով պարտավորեցրել է Գրիգորյանին հերքել «Նաիրիտ» գործարանի հետ կապված իր հայտարարությունները, ինչպես նաև գտել է, որ Աշոտ Գրիգորյանի հայտնած տեղեկությունները՝ Տիգրան Սարգսյանի օֆշորային ընկերությունների վրա գումարներ տեղավորելու, փողերի լվացմամբ զբաղվելու մասին չեն համապատասխանում իրականությանը: