Գայ գյուղում 3500 հակ անասնակեր է այրվել

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 1, 24News

1

Նոյեմբերի 1-ին՝ ժամը 15:55-ին, Արմավիրի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գայ գյուղի վերջնամասում այրվում է անասնակեր։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Ըստ նախնական տվյալների՝ այրվում է մոտ 3500 հակ անասնակեր։

--00—ԼՄ