Պարզվել է Gazel-ի և Opel-ի՝ վթարի հետևանքով հիվանդանոց տեղափոխված 10 վիրավորների ինքնությունը

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 22, 24News

․

Հայաստանի քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչության ավագ քննիչ Բաղդասարյանի որոշմամբ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում պարզվել է սեպտեմբերի 19-ին Արագածոտնի մարզում տեղի ունեցած խոշոր ավտովթարի հետևանքով հիվանդանոց տեղափոխված վիրավորների և վարորդների ինքնությունը։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է՝ Opel-ը վարել է Երևանի բնակիչ՝ 39-ամյա Պետրոս Միլիտոնյանը, իսկ Gazel մակնիշի ավտոմեքենան վարել է Շիրակի մարզի բնակիչ՝ 31-ամյա Մերուժան Հովհաննիսյանը։ Վթարի հետևանքով 2 վարորդներն ու Gazel-ի ուղևորներ՝ Շիրակի մարզի բնակիչներ, 32-ամյա Մարինե Մելքոնյանը, 3-ամյա Սոսե Մելքոնյանը, 21-ամյա Դավիթ Վարդանյանը, 24-ամյա Հովհաննես Օհանյանը, 5-ամյա Արա Սահակյանը, 61-ամյա Սիլվարդ Մողրովյանը, 63-ամյա Սոնյա Երանոսյանը և ևս 1 կին, ում տվյալները պարզվում են, մարմնական վնավսածքներով տեղափոխվել են «Ապարան» ԲԿ, որտեղ մի քանիսը տեղում առաջին բուժօգնությունը ստանալուց հետո տեղափոխվել են Երևանի տարբեր հիվանդանոցներ։

Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի մեղավորը եղել է Opel-ի վարորդը, ով դեպի Վանաձոր ընթանալիս բախվել է Արթիկ-Երևան երթուղին սպասարկող Gazel-ին, ինչի հետևանքով էլ 2 ավտոմեքենաները դուրս են եկել երթևեկելի գոտուց և հայտնվել դաշտում՝ Opel-ը գլխիվայր շրջվելով։ Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր

ֆոտոլրագրողը, սեպտեմբերի 19-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 10։40-ի սահմաններում Երևան-Վանաձոր ավտոճանապարհի 70 կմ հատվածում բախվել են Opel և Երևան-Արթիկ երթուղին սպասարկող մարդատար Gazel մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը,  վթարի հետևանքով 10 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Ապարան» ԲԿ։

Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները և օպերատիվորեն ժամանած րտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Ապարանի հրշեջ փրկարարական ջոկատի փրկարարները։

Օպերատիվ են գործել նաև Ապարանի հիվանդանոցի բժիշկները, ովքեր վիրավորներին, մինչև հիվանդանոց տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել։

Վիրավորներից մի քանիսին քաղաքացիներն ու փրկարարները պատգարակներով են մոտեցրել շտապօգնության ավտոմեքենաներին։

--00--ԱՀ