Փաշինյանը Պուտինի հետ կմասնակցի Արևելյան տնտեսական ֆորումին

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 4, 24News

նիկոլ

Սեպտեմբերի 5-8-ը Վլադիվոստոկում կանցկացվի Արևելյան տնտեսական ֆորում, որի լիագումար նիստ կմասնակցեն Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը, հայտնում է Կրեմլը:

Սեպտեմբերի 7-ի լիագումար նիստին կմասնակցեն նաև Մոնղոլիայի, Մյանմայի կառավարությունների ղեկավարները, Չինաստանի խորհրդարանի խոսնակը։