Բացի ենթադրյալ հանցանքից ի՞նչ այլ նպատակ է հետապնդում Արզումանյանի այսօրվա ձերբակալությունը․իրավաբան

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 30, 24News

ռոբերտ հայրապետյան

Իրավաբան Ռոբերտ Հայրապետյանը գրում է.

Պատերազմի ավարտից շուրջ 1 տարի անց Ջալալ Հարությունյանը նշանակվել է Հայաստանի պաշտպանության նախարարության ռազմական վերահսկողական ծառայության պետ, ստացել Արցախի հերոսի կոչում:

Պատերազմի ավարտից շուրջ 2 տարի անց Միքայել Արզումանյանը ձերբակալվեց(պաշտոնավարման ընթացքում՝ ԱՀ նախագահի խորհրդական): Արզումանյանին մեղադրանք է առաջադրվել 44-օրյա պատերազմի ժամանակ իր պարտականություննեը չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու համար:

44 օրերից ընդամենը 12-օրն է Արզումանյանը ղեկավարել ՊԲ-ն, մնացած ժամանակահատվածում այն իրականացվել է Հարությունյանի կողմից:

ՀԻՄԱ ՀԱՐՑ

Արդյոք համակողմանի, լրիվ և օբյեկտիվ կերպով քննության է առնվել պատերազմի օրերին Ջալալ Հարությունյանի վարքագիծը,

Արդյոք հաշվարկվե՞լ են դիրքային և տարածքային կորուստները ՊԲ 2 ղեկավարների կառավարման ժամանակ, և ի վերջո, բացի ենթադրյալ հանցանքից ի՞նչ այլ նպատակ է հետապնդում Արզումանյանի այսօրվա ձերբակալությունը:

Հ.Գ. ով գիտի հերթում քանի честь տված կա»։

--00--ԱՀ