Դավաճանական իշխանություններն ամբողջ պարտության համար մեղավորներ են կարգում, ինչպես Արզումանյանին

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 31, 24News

գենե

Արզումանյանը և առանցքային պաշտոններ զբաղեցնող, զբաղեցրած զինվորականների անփութությունը 44-օրյա պատերազմի ընթացքում եղել է այն, որ հավուր պատշաճի չեն հակազդել, ուշադրություն չեն դարձրել, չեն հակադարձել, անհրաժեշտ միջոցներ չեն ձեռնարկել իշխանությունների դավաճանական գործունեության դեմ։ Այս մասին 24News-ին ասաց ոստիկանության գեներալ, ներքին գործերի նախկին փոխնախարար, նախկին փոխոստիկանապետ Գագիկ Համբարձումյանը։

Օգոստոսի 30-ին ՀՀ քննչական կոմիտեն հաղորդագրություն տարածեց, որ Շուշի քաղաքի և հարակից շրջանների պաշտպանության կազմակերպման ընթացքում պաշտոնեական անփութություն կատարելու համար ձերբակալվել է 2020 թվականի արցախյան պատերազմի ընթացքում Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատար, Արցախի նախագահի խորհրդական, գեներալ-լեյտենանտ Միքայել Արզումանյանը։

«2022 թվականի օգոստոսի 30-ին Մ.Ա.-ին մեղադրանք է առաջադրվել 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 375-րդ հոդվածի 3-րդ մասով (համապատասխանում է ՀՀ գործող քրեական օրենսգրքի 550-րդ հոդվածի 3-րդ մասին, այն է՝ զինվորական պաշտոնեական անփութություն): Ազատության մեջ գտնվող մեղադրյալ Մ.Ա.-ի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու անհրաժեշտությամբ պայմանավորված՝ նույն օրը որոշում է կայացվել վերջինիս ձերբակալելու մասին»։

Գեներալ Համբարձումյանն ավելացրեց, որ Միքայել Արզումանյանին չի ճանաչում, քրեական վարույթի մանրամասներից տեղյակ չէ։ «Բայց իմ կարծիքը հետեւյալն է՝ պատերազմը Շուշիի համար կլիներ, թե ուրիշ բանի, պատերազմում պարտությունը նախապատրաստված դավաճանությամբ իրականացված գործունեության հետեւանք է։ Դավաճանական իշխանություններն ամբողջ պարտության կամ պարտության կարեւոր հատվածների համար մեղավորներ են կարգում, ինչպես Արզումանյանին, ով պատերազմից հետո չասեց, թե իրականում ինչեր են կատարվել։ Իշխանության գործունեությունը դա է, որ մեղավորներ կարգի խայտառակ պարտության համար», - եզրափակեց գեներալը։

Սերգեյ Առաքելյան