Ընդդիմությունը ժողովրդին սպիտակների և սևերի է բաժանել՝ հանրահավաքների ժամանակ պառակտման կոչեր անելով

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 6, 24News

Գլխավոր շտաբի պետին ՊՆ առաջին տեղակալ նշանակելը ճիշտ եմ համարում, այս հարցի վերաբերյալ ընդդիմության որևէ առողջ քննադատություն չեմ լսել: Այս մասին 24News-ի հետ զրույցում նշեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահե Ղալումյանը՝ անդրադառնալով այսօր Կառավարության ներկայացրած նախագծին, ըստ որի, ԳՇ պետը դառնում է Պաշտպանության նախարարի առաջին տեղակալ:

Խոսելով Իշխան Սաղաթելյանին և Վահե Հակոբյանին պաշտոնանկ անելու որոշմանը և ներկայացվող խնդիրներին՝ պատգամավորը նշեց, որ ԱԺ փոխնախագահի և հանձնաժողովի նախագահի ԱԺ աշխատանքներին չմասնակցելը բացասական է ազդել ԱԺ աշխատանքների վրա, այդ պատճառով նման որոշում են կայացրել, որպեսզի խնդիրը հարթվի:

«Հանրահավաքների սկզբից մինչև վերջ կազմակերպիչները վեճեր են հրահրել։ Մենք սևերի և սպիտակների չենք բաժանել, ընդդիմությունն է հանրահավաքների ժամանակ ժողովրդին սպիտակների ու սևերի բաժանել՝ պառակտման կոչեր անելով»,- ավելացրեց Ղալումյանը: 

Մանրամասները՝ տեսանյութում։