ՀՀ-ի և ԵՄ-ի միջև վիզային ռեժիմի ազատականացումը կարող է 4-5 տարի տևել․ միգրացիայի ծառայության ղեկավար

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 7, 24News

Հայաստանի և ԵՄ-ի միջև վիզային ռեժիմի ազատականացումը կարող է 4-5 տարի տևել, լրագրողներին ասաց ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության ղեկավար Նելլի Դավթյանը: 
 
Հունիսին Հայաստանին կներկայացվի գործողությունների ծրագիր, այնուհետև Երևանը պետք է կատարի իր առջև դրված խնդիրները և ամեն տարի հանդես գա զեկույցներով։ 

 
Բոլոր խնդիրները կատարելուց հետո կսկսվի վիզային ռեժիմի ազատականացման գործընթացը։
 
--00--ՀԱ