32-ամյա տղամարդը հրացանով կրակել է 20-ամյա կնոջը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 24, 24News

հասարակական

Մայիսի 23-ին ոստիկանություն զանգած քաղաքացին հայտնել է, որ «Չարենցավան» բժշկական կենտրոնում վիճաբանություն է և հայհոյանքներ են հնչում: Հիվանդանոց մեկնած ոստիկանության Չարենցավանի բաժնի օպերատիվ խումբը պարզել է, որ ժամը 06.30-ի սահմաններում Չարենցավան քաղաքի Եսայան և Շահումյան փողոցների խաչմերուկում, կենցաղային հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ, 32-ամյա երիտասարդը իրեն ամրակցված «GAMO» հրացանից կրակել է 20-ամյա կնոջը՝ պատճառելով վնասվածք:

Երիտասարդը ներկայացել է Չարենցավանի բաժին, տվել խոստովանական բացատրություն և ներկայացրել է հրացանը:

Նախապատրաստվում են նյութեր:

Տեսանյութեր