ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 7, 24News
Մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպանին, տեղեկացնում է ՄԻՊ գրասենյակը։
Հանդիպմանը քննարկվել է Ադրբեջանում գերության մեջ գտնվող հայկական կողմի զինծառայողների ու քաղաքացիական անձանց իրավունքներին և վերադարձի գործընթացին առնչվող հարցեր։
Մասնավորապես, Թիերի Ռիբոն անդրադարձել է Ադրբեջանում գտնվող հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց հետ տարվող աշխատանքներին, ներառյալ` ինչպես 2020 թվականի պատերազմից առաջ, այնպես էլ` դրանից հետո անհետ կորած անձանց առնչությամբ իրականացվող աշխատանքներին:
--00--ԱՀ