Շուշին և Հադրութը Ադրբեջանի վերահսկողության տակ ամրապնդող փաստաթուղթը ստորագրել է Արշակյանի ղեկավարը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 3, 24News

ю

Նիկոլ Փաշինյանը երեկ ԱԺ ամբիոնից հայտարարեց, թե ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը և երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը 20 տարի բանակցել են Արցախի տարածքները Ադրբեջանին հանձնելու վերաբերյալ, ինչն, իբրև, ամրագրված է մադրիդյան սկզբունքներում։ Նախկին նախագահներին մեղադրեց նաև «հայրենիքը սակարկությունների վրա» դնելու մեջ: Այս թեզն այսօր խորհրդարանում առաջ տարավ նաև ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանը, որն այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարել է.«Ռոբերտ Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի հայտարարությունները տարածքներ հանձնելու մասին են եղել, նրանք տարիներ շարունակ մոլորության մեջ են գցեց հայ ժողովրդին»:

Այս հայտարարությունների վերաբերյալ «Փաստինֆո»-ն մեկնաբանություն խնդրեց ՀՀ երկրորդ և երրորդ նախագահների Ռոբերտ Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի գրասենյակներից:

«Շուշին և Հադրութը Ադրբեջանի վերահսկողության տակ ամրապնդող փաստաթուղթը ստորագրել է Արշակյանի ղեկավարը: Արշակյանը և իր ղեկավարը, մարդկանց կեղծիքով կերակրելու փոխարեն, այսօր կերազեին, ստորագրել երեք նախագահների օրոք բանակցված ցանկացած տարբերակ, իհարկե, եթե Արշակյանը և իր ղեկավարը, դավաճան և թուրքական գործակալ չեն»,- «Փաստինֆո»-ին ասաց ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակի համակարգող Բագրատ Միկոյանը։

ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովի արձագանքն ավելի կտրուկ էր. «Պարո՛ն կապիտուլյացիայի սիմվոլ, հողերը դու ես հանձնել:

Շուշին ու Հադրութն ո՞վ է հանձնել, ես՞, Շուշիի հարց մինչև պատերազմ չի եղել, նոյեմբերի 9-ի կապիտուլյացիայի տակ ում Սերժ Սարգսյանի ղեկավարած իշխանությունը Շուշիի ու Հադրութի հարց քննարկման դրած չի եղել: ՀՀԿ-ի օրո՞ք են թուրքերը 45 կմ մտել Հայաստանի տարածք, հերիք է՛ ստես»,-ասաց նա:

--00--ԱՀ