Հայտարարում են, թե Հադրութն ու Շուշին հետ են բերելու, ո՞նց են հետ բերելու, հզոր բանակ ունե՞նք

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 6, 24News

«Ընդդիմությունն ավելի հայրենասեր է, քան երկրի ղեկավարությո՞ւնը, երկրի ցավուդարդը կրողը իրենք են, քան երկրի ղեկավարությո՞ւնը, ի՞նչ են ուզում հանրահավաք անելով, ամեն ինչ անում են, որ Բրյուսելում երկրի ղեկավարի խոսալու կարողությունները քչանան»,- այս մասին 24News-ի հետ զրույցում ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հակոբ Ասլանյանը:

Պատգամավորն անդրադառնալով 5165 շարժման պահանջագրին, ըստ որի՝ ԱԺ-ը պետք է ընդունի Արցախի անկախությունը, պատգամավորը նշեց. «Հայտարարում են, թե Հադրութն ու Շուշին հետ են բերելու, ո՞նց են հետ բերելու, հզոր բանակ, տնտեսություն ունե՞նք: Քաղաքական կուրություն է պահանջել, որ Արցախի անկախությունը ճանաչենք, ես էլ վեր կենամ ասեմ՝ ուզում եմ Հայաստանը ծովից ծով լինի,այդ ամենը անհավանական է: Ինչո՞ւ ՀՀ-ն Արցախի անկախությունը չի ճանաչել, երբ Ադրբեջանը ծնկաչոք էր, որովհետև այն ժամանակ էլ աշխարհը դեմ էր »,- ավելացրեց պատգամավորը:

Մանրամասները՝ տեսանյութում։