Ադրբեջանը ցայտնոտի մեջ է. թյուրքական նախագիծն է հարցականի տակ հայտնվել. Ստեփան Դանիելյան

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 10, 24News

Քաղաքական

Ադրբեջանը ցայտնոտի մեջ է, հասկանում են, որ Ղազախստանում շատ բան կարող է փոխվել, թյուրքական նախագիծն է հարցականի տակ հայտնվել, իսկ իրենց «ազգային երազանքն» այդ նախագծի հետ են կապել: Մեղրիի միջանցքի հիմնական բովանդակությունն հենց այդ նախագծի տրամաբանության մեջ է: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է քաղաքական վերլուծաբան Ստեփան Դանիելյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Թյուրքական աշխարհի» ճգնաժամը կարող է Արցախում վիճակի թեժացման պատճառ դառնալ ու պատահական չի, որ ՀԱՊԿ-ի ակտիվությանն զուգընթաց սահմանին կրակոցներ սկսվեցին:

Սակայն Ղազախստանի դեպքերն ունեն դասեր Ալիևի համար: Եթե Ադրբեջանը թույլատրելի սահմանն անցնի, ապա Ղազախստանի դեպքերը կարող են Ադրբեջանում կրկնվել, իր երկու մեծ հարևանները՝ Ռուսաստանն ու Իրանը, կարող են շահագրգռված լինել ադրբեջանական հնարավոր հեղափոխության մեջ, իսկ հեղափոխության կայծը կարող է շատ անսպասելի տեղից բռնկվել:

Կա նաև այլ տարբերակ, Թուրքիան էլ է կարող ադրբեջանական հեղափոխության մեջ շահագրգռված լինել, որպեսզի իր խաղաղապահներն Ադրբեջանում տեղակայի, ցույց տալով, որ իրենք էլ են նպանատիպ օպերացիա կազմակերման ունակ, նաև դրանով փորձեն բարձրացնել Թուրքիայի իշխանության հեղինակությունը երկրի ներսում: Այս երկրորդ տարբերակի դեպքում արդեն Ռուսաստանն ու Իրանը չեն կարող անտարբեր մնալ:

Մի խոսքով, զարգացումները կարող են շատ անսպասելի լինել»:

--00--ԿԿ