Հրայր Թովմասյանը Նիկոլ Փաշինյանի ծրագիրն է, թիմում ոչ բոլորն են կիսում վարչապետի տեսակետը

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 31, 24News

«Օրինականությունը հաստատվում է դատարանում։ Ոչ ոք՝ առավել ևս երկրի ղեկավարը կամ որևէ պետական պաշտոնյա իրավունք չունի որևէ մեկին հայտարարել մեղավոր։ Նա կարող է կասկածներ հայտնել, բայց որոշումը կայացնում են դատարանները՝ պահպանելով մարդու իրավունքների և ազատությունների ամբողջ համաձայնագրերը, որոնց ՀՀ-ն միացել է»,- այս մասին 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման եթերում ասել է քաղաքագետ Ստեփան Դանիելյանը՝ գնահատելով ՍԴ-ի շուրջ տեղի ունեցող գործընթացները։

«Նման հայտարարությունների համար մարդիկ պետք է ենթարկվեն պատասխանատվության։ Այսինքն՝ վարչապետն անօրինակություն է թույլ տալիս և դրա համար պետք է պատժվի, թեկուզ հետո երկրի մյուս ղեկավարների համար դաս լինի»,- կարծում է քաղաքագետը։

Նրա խոսքով՝ վարչապետը խախտել է մարդու իրավունքները՝ չարաշահելով իր լիազորությունները։ 

Առավել մանրամասն՝ տեսանյութում։