ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 15, 24News
Այսօր ժողովրդավարության միջազգային օրն է: ՄԱԿ-ի գլխավոր նստաշրջանում ընդունված բանաձևն ամրագրում է, որ չնայած ժողովրդավարության ընդհանրությանը՝ չկա ժողովրդավարության մեկ մոդել։
Հայաստանում ընդամենը մի քանի տարի առաջ ժողովրդավարություն հասկացությունը հիմնականում դասագրքերում էր: Ժողովրդավարական արժեքների մասին խոսելիս՝ պարտադիր խոսվում էր «քաղաքական կամքի» բացակայությունից: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը:
«2018 թվականի հեղափոխությունը ժողովրդին վերադարձրեց իշխանությունը՝ մերժելով տրաֆարետային ժողովրդավարության կեղծ ձևակերպումները: Այսօր մեր երկրում լիարժեք ժողովրդավարության սեփական մոդելի ձևակերպումն արդեն ամենօրյա աշխատանք է՝ զուգակցված բոլորիս ջանքերով և մեծ համբերությամբ»,-գրել է նա և կից լուսանկար հրապարակել։
--00—ԼՄ