Օրեր առաջ Լորուտ-Մարց ավտոճանապարհին ոստիկանական մեքենան հրկիզողը ձերբակալվել է

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 18, 24News 

ю

Օգոստոսի 16-ին Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Թումանյանի քննչական բաժնի քննիչի որոշմամբ՝ ձերբակալվել է Լոռու մարզի բնակիչ, 57-ամյա Մհեր Ս-ն։

Ինչպես հայտնում է SHAMSHYAN.com-ը, վերջինը կասկածվում է օգոստոսի 15-ին Լոռու մարզում՝ Լորուտ-Մարց ավտոճանապարհի ձախակողմյան հատվածում կայանված ոստիկանության Թումանյանի բաժնի հաշվեկշռում գրանցված ոստիկանական համարանիշներով ՎԱԶ 2106 մակնիշի ավտոմեքենան հրկիզելու մեջ։

Նա, որպես կասկածյալ, հրավիրվել է ոստիկանություն, որտեղ էլ խոստովանել է, որ ինքն է կատարել այդ արարքը  և մանրամասնել՝ ինչպես.   իր վարած ավտոմեքենայի բեռնախցիկից վերցրել է պլաստմասե տարայի մեջ գտնվող բենզին, այն լցրել է լաթի կտորի վրա, ապա ոստիկանության ՎԱԶ 22106 մակնիշի ավտոմեքենայի մեջ նետել, ինչի պատճառով էլ ավտոմեքենան հրկիզվել է։

--00--ԱՀ