Հայաստանը պատրաստ է նորմալ հարաբերություններ հաստատել բոլոր հարևանների հետ. Փաշինյան

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 12, 24News 

Թշնամանքի և թշնամության խորացումը մեր տարածաշրջանում անթույալտրելի է։ Դա սպառնալիք է ոչ միայն մեր տարածաշրջանի, այլև միջազգգային անվտանգության համար։  Այս մասին կառավարության նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«ՀՀ-ն համոզված է, որ տարածաշրջանում երակատև խաղաղության, կայունության, անվտանգության ու տնտեսական զարգացման համար առանցքային են հարևան երկրների հետ բնականոն հարաբերությունների հաստատումը և կամ զարգացումը։ Սահմանակից երկրների հետ հարաբերությունների խորացումը կամ կարգավորումը կառավարության արտաքին քաղաքական ուղղություններից է լինելու»,- ասաց Փաշինյանը։

Այս համատեքստում Փաշինյանը կարևորեց, այն որ ՀՀ-ն ագրեսիվ քաղաքականություն չունի և որ Զինված ուժերի բարեփոխումները ՀՀ-ի նկատմամաբ ագրեսիայից խուսափելու, տարածքային ամբողջականությունը պաշտպանելու համար են։

--00—ՄՀ