Արյան հոտ է գալիս, ժողովուրդը քնած է, իսկ պատերազմը մոտենում է. Արկադի Կարապետյան

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 3, 24News

Կոմանդոսի մեջ թույն չկար, նա շատ բարի էր։ Մենք իրար հասկանում էինք հայացքով, քննարկելու բան չկար։ Այս մասին այսօր՝ Արկադի Տեր-Թադևոսյանի  հուղարկավորությունից հետո, 24News-ին պատմել է Արցախի Պաշտպանության բանակի առաջին հրամանատար Արկադի Կարապետյանը։

«Շուշին էլ, Բաքուն էլ մերն են լինելու։ Մի հատ պետք է ապտակ ուտենք, որ սթափվենք։ Մեր ժողովուրդը շողուլից ընկավ, օտարածին բաներ հայտնվեցին մեր մեջ», - ասել է Կարապետյանը, ապա անդրադարձել թուրքերի հետ հարևանություն անելուն ու 44-օրյա պատերազմին՝ «թուրքերը մեզ իրենց ստրուկն են համարում, մենք ո՞նց պետք է նրանց հետ հարևանություն անենք։ Ես գիտեի, որ այսպես է լինելու։ Պատերազմում հնարավոր էր հաղթել։ Եթե ամեն մարդ իր գործն աներ, արդեն Բաքվում չայ էինք խմելու (այդպես հիմա ընդունված է ասել)»,-ասել է նա։

Արկադի Կարապետյանը նաև վստահեցրել է, որ նույնիսկ կոտրված կարող ենք հաղթել թշնամուն։

«Եվս մի պատերազմի տեսքով ապտակ ենք ուտելու։ Արյան հոտ է գալիս, ժողովուրդը քնած է, իսկ պատերազմը մոտենում է։ Զարմանալի է, բայց իրական։ Ես դա զգում եմ»,-ասել է նա։

Մանրամասները՝ տեսանյութում։

--00--ԼՄ