Ալվինա Գյուլումյանը դատի է տվել աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանն ու ՍԱՊԾ-ին

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 7, 24News

հասարակական

ՀՀ Սահմանադրական դատարանի նախկին անդամ Ալվինա Գյուլումյանը դատի է տվել աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանն ու սոցիալական ապահովության պետական ծառայությանը: Այս մասին տեղեկանում ենք Դատական-տեղեկատվական համակարգից:

Նա պահանջում է սահմանված կարգով իր կենսաթոշակը վերահաշվարկել եւ ոչ իրավաչափ հաշվարկի արդյունքում պակաս վճարված կենսաթոշակի գումարն իրեն վճարել:

Հայցը մակագրվել է դատավոր Գեւորգ Սոսյանին: Դատական նիստը նշանակվել է մարտի 23-ին։

--0--ԿԿ

Տեսանյութեր

Live

Լրահոս