Հայության հավաքական ջանքերով կատարված ներդրումները․ «Հետք»

ԵՐԵՎԱՆ,  ՀՈւՆՎԱՐԻ 23,  24News

արցախ

Դեռևս Արցախյան առաջին պատերազմի տարիներից հայության ջանքերը նպատակուղղված են եղել հայրենի Արցախը շենացնելուն: 1992թ.-ին այդ նպատակով ստեղծվեց «Հայաստան» համահայկական հիմնադրամը (ՀՀՀ), որն աշխարհում սփռված հայության հանգանակած գումարներով պետք է շենացներ Արցախը և զարգացման ծրագրեր իրականացներ աղետալի երկրաշարժից մեծապես տուժած Հայաստանում: Խորհրդային շրջանում Ադրբեջանի կազմի մեջ գտնվող Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզը գրեթե զուրկ է եղել ենթակառուցվածքներից, իսկ Արցախյան պատերազմից հետո եղածը վերածվել էր ավերակների կույտի․ գրել է «Հետք»-ը։

Հետագայում, հիմնադրամի ամենամյա մարաթոններին աջակցելուց բացի, Արցախում զարգացման ծրագրեր սկսեցին իրագործել հայկական այլ հիմնադրամներ ու անհատ ներդրողներ: Համայն հայության սիրո ու գուրգուրանքի երկիր Արցախն օրեցօր շենանում էր, մեծանում էր նրա նկատմամբ հետաքրքրվածությունը ներդրողների շրջանում: Վերջին տարիներին այն հայրենիք էր դառնում Սիրիայում ու Լիբանանում տները կորցրած հայության համար:

2020թ.-ի սեպտեմբերի 27-ից, Ադրբեջանի կողմից Արցախի հանրապետության դեմ սանձազերծված պատերազմի օրվանից, համայն հայության հպարտությունը համարվող Արցախի հանրապետությունն այլ ճակատագիր ունեցավ: Պատերազմում պարտված Արցախը հարկադրված եղավ մեծ տարածքներ զիջել Ադրբեջանին: Դեկտեմբերի 9-ին Արցախի տարածքային կառավարման և զարգացման նախարարությունը հրապարակեց Ադրբեջանի հանրապետության վերահսկողության տակ անցած Արցախի հանրապետության համայնքների և բնակավայրերի ցանկը, 7 շրջանների 118 համայնք: Անցնող 28 տարիներին հայության հավաքական ջանքերով հսկայական ներդրումներ են արվել այդ բնակավայրերում, որի վայելողն այսուհետ թշնամին է լինելու:

գրաֆիկ

Ստորև ներկայացնում ենք Արցախի հանրապետության 7 շրջանների բնակավայրերում իրագործված զարգացման խոշոր ծրագրերը՝ ենթակառուցվածքների ստեղծում, հասարակական շինությունների կառուցում, սոցիալական ապահովության, առողջապահության, կրթության, պատմամշակութային արժեքների պահպանության, արվեստի և սպորտի բնագավառներում։ Ծրագրերն իրականացրել են «Հայաստան» համահայկական հիմնադրամը, «Հայ հեղափոխական դաշնակցություն» կուսակցությունը, Հայ բարեգործական ընդհանուր միությունը, Թուֆենկյան բարեգործական հիմնադրամը, Հայ առաքելական եկեղեցին և այլք:

 

Ներդրումների մեծ ծավալը բաժին է ընկնում ՀՀՀ-ին, Ադրբեջանին հանձնված տարածքներում դրանց հանրագումարը, մեր հաշվարկներով, կազմում է մոտ 110 մլն դոլար: 1992-1997 թթ.-ին իրականացված ծրագրերի գումարային արժեքը ներառված չէ այս հաշվարկում, քանի որ այդ թվականներին կատարված աշխատանքների ծախսերը հիմնադրամի հաշվետվություններում չեն առանձնացվել ըստ համայնքների:

«Հայաստան» համահայկական հիմնադրամը «Հետք»-ին տեղեկացրել է, որ 1992-95 թթ.-ին Արցախի Հանրապետության տնտեսության ենթակառուցվածքների վերականգնմանը, նորացմանը և հումանիտար ծրագրերին հատկացրել է 4 639 848 ԱՄՆ դոլար: Հիմնադրամը Արցախում ստեղծել է էնէրգետիկայի, ջրամատակարարման, ճանապարհաշինական ենթակառույցներ: Անդրանիկ խոշոր ծրագրերից են եղել Վաղուհաս գյուղի վերակառուցումը, Գորիս–Ստեփանակերտ ավտոճանապարհի կառուցումը, Շուշի-Կարմիր Շուկա էլեկտրագծի կառուցումը, Բալուջա-Ստեփանակերտ ջրատարների կառուցումը և այլն:

գրաֆիկ

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում

  --00—ՄՀ