«Իմ քայլը» Զոհրաբյանին ԱԺ մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնից ազատելու նախագիծ է կազմել

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 25, 24News

նաիրա

«Իմ քայլը» խմբակցությունը ԲՀԿ-ական Նաիրա Զոհրաբյանին ցանկանում է ազատել Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնից: 24News-ն այդ մասին տեղեկացավ խորհրդարանի պաշտոնական կայքէջից:

Դեռևս հստակ չէ՝ «Ազգային ժողովի պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի՝ որպես Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի լիազորությունները դադարեցնելու մասին» նախագիծը, որը կարող է խորհրդարան ներկայացվել երկամսյա ժամկետում, առաջիկա արտահերթ նիստին կներկայացվի՞ քննարկման, թե՞՝ ո՛չ: Նշենք, որ այն կարող է ներառվել 2021 թվականին գումարված ԱԺ նիստերի օրակարգում:

Հավելենք, որ նախագծի հեղինակը ոչ թե կոնկրետ պատգամավորներ են, այլ խմբակցություն:

Վրույր Սևակ

--00—ԼՄ