ԲՀԿ-ականները Մոսկվայում հանդիպել են «Եդինայա Ռոսիա»-ի անդամներին. օրակարգը հայտնի է

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 5, 24News

բհկ

Հոկտեմբերի 29-ից նոյեմբերի 3-ն ընկած ժամանակահատվածում «Բարգավաճ Հայաստան»  խորհրդարանական խմբակցության պատվիրակությունը՝ կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի հանձնարարությամբ, Մոսկվայում հանդիպումներ է ունեցել ՌԴ իշխող «Եդինայա Ռոսիա»  կուսակցության ղեկավար կազմի և ՌԴ Պետդումայում ներկայացված քաղաքական ուժերի ղեկավար կազմերի հետ: 

ԲՀԿ երկարամյա գործընկեր «Եդինայա Ռոսիա» կուսակցության ղեկավար կազմի հետ տեղի ունեցած հանդիպման ընթացքում մասնավորապես  քննարկվել է Արցախում և Հայաստանի սահմաններին ստեղծված ծանր իրավիճակը: 

Ռազմավարական գործընկերների ինչպես նաև այս պատերազմում Թուրքիայի անմիջական  ներգրավվածության և Թուրքիայի միջոցով ադրբեջանական բանակը միջազգային ահաբեկիչներով զինելու հարցը: 

«Բարգավաճ Հաաստան» կուսակցության ներկայացուցիչները փոխանցել են Գագիկ Ծառուկյանի դիրքորոշումն այն մասին, որ անհրաժեշտ է օր առաջ վերականգնել Հայաստանի Հանրապետության դարավոր բարեկամ և բնական դաշնակից Ռուսաստանի Դաշնության հետ լիարժեք հարաբերությունները, քանի որ տարածաշրջանում անվտանգության միակ երաշխավորը հենց Ռուսաստանն է:

«Բարգավաճ Հայաստան»  կուսակցութունը բարձր է գնահատում ռազմավարական գործընկեր ՌԴ Պետդումայի գործընկերների հետ  մի քանի օր շարունակվող  կառուցողական և արդյունավետ քնարկումները և շնորհակալություն է հայտնում բարձր մակարդակով անցկացված հանդիպումների համար: Հուսով ենք, որ խորհրդարանական դիվանագիտության մակարդակում ձեռքբերված պայմանավորվածություններն իրենց դրական ազդեցությունը կունենան ստեղծված իրավիճակի շուտափույթ հանգուցալուծման գործում:

--00—ԼՄ