19-ամյա երևանցին սրճեփ սարքից գողացել էր 70 հազար դրամով մետաղադրամների արկղը

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 19, 24News

սարք

Օգոստոսի 17-ին ոստիկանության Էրեբունու բաժնում մի քաղաքացուհուց հաղորդում էր ստացվել, որ օգոստոսի 10-ի՝ ժամը 00.30-ից օգոստոսի 17-ի՝ ժամը 10.00-ն ընկած ժամանակահատվածում, բաժակների համար նախատեսված դետալը կոտրելով, Երևանի Ռոստովյան փողոցի իր սրճեփ սարքից գողացել են մետաղադրամների արկղը, որի մեջ եղել է մոտ 70.000 դրամ:

Ոստիկանության Էրեբունու բաժնի քրեական հետախույզները ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզել են, որ գողությունն արել է Երևանի 19-ամյա մի բնակիչ: Բացատրական աշխատանքի շնորհիվ նա ներկայացել է Էրեբունու բաժին և տվել խոստովանական բացատրություն:

Ձեռնարկվում են միջոցառումներ՝ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:

Նախապատրաստվում են նյութեր:

--00—ԼՄ