Ոստիկանները գիշերային ծառայության ժամանակ սրճեփ սարքից գողություն կատարած անձի են բռնել

ԵՐԵՎԱՆ,  ՀՈՒՆՎԱՐԻ 8,  24 News    

․

Ոստիկանության Էրեբունու բաժնի ծառայողները, իրացնելով ստացված օպերատիվ տվյալները, հունվարի 7-ին, ժամը 04.30-ին, Նար-Դոսի և Խորենացու փողոցների խաչմերուկից բաժին բերման են ենթարկել 20-ամյա մի երիտասարդի, որը տվել է խոստովանական բացատրություն, որ Նար-Դոսի փողոցի սրճեփ սարքից գողացել է դրամատուփը, որի մեջ եղել է 14.700 դրամ: Այս մասին հայտնում են ՀՀ Ոստիկանությունից:

Երիտասարդի անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է դրամատուփը և գումարը։ Տուժողից ընդունվել է հաղորդում։ Նրան պատճառվել էր մոտ 60.000 դրամի նյութական վնաս։

Բերման ենթարկվածը ոստիկաններին հայտնել է, որ Էրեբունի և Կենտրոն վարչական շրջաններից կատարել է նմանատիպ այլ գողություններ:

Կատարվում է քննություն։

--00--ԱՀ