ԲԴԽ-ն մերժեց դատավոր Ազարյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու՝ ԱՆ-ի դիմումը

ԵՐԵՎԱՆ, ՀՈւԼԻՍԻ 9, 24News

ազարյան

Բարձրագույն դատական խորհուրդ հուլիսի 9-ի նիստի ժամանակ որոշում կայացրեց մերժել ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Ալեքսանդր Ազարյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու՝ ՀՀ արդարադատության նախարարության միջնորդության որոշումը։

Նշենք, որ նիստին ներկայ էր նաև արդարադատության փոնախարարը, ինչպես նաև դատավոր Ազարյանին աջակցող մի քանի փաստաբաններ, որոնք ԲԴԽ-ի որոշման հրապարակումից հետո ծափահարել են: 

Հիշեցնենք, որ Ալեքսանդր Ազարյանին կարգապահական վարույթ ենթարկելու առիթը ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի կողմից ՀՀ արդարադատության նախարարությանը ներկայացված հաղորդումն էր, համաձայն որի՝ նախարարությունը դրել էր «5-րդ ալիք» հեռուստաընկերության սեփականատեր Արմեն Թավադյանի խափանման միջոցի գործով դատական նիստի ընթացքում Ազարյանի կողմից քննիչին ուղղված հետևյալ արտահայտությունը. «Հույս ունեի, որ չէիք իջնի ՀՔԾ պետի մակարդակին եւ չէիք քննադատի օրինական ուժի մեջ մտած դատական ակտը»։ 

Ըստ նախարարության՝ այս որակումով դատավորն անհարգալից վերաբերմունք է դրսևորել ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի, ինչպես նաև ՀՔԾ աշխատակիցների նկատմամբ։

Դատավոր Ազարյանն իր հերթին հայտարարել էր, որ ՀՔԾ պետին չի վիրավորել, պարզապես իրերը կոչել է իրենց անուններով։

--00—ԼՄ