Թուրքիայի լողափերում ծխախոտն ու կալյանը կարգելվի

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 30, 24News       

Թուրքիա

Թուրքիայում հունիսի մեկից պաշտոնապես բացվում են այգիները, սրճարանները, ռեստորանները, լողավազաններն ու լողափերը, բայց աշխատել նրանք կարող են նոր կաննոններով։ Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ վկայակոչելով TourDom.ru-ն։

Անթալիայի լողափերում պատրաստվում են հանգստի սեզոնին: Ափում մեկ ընտանիքի համար կհատկացվի 9 քմ տարածք։ Յուրաքանչյուր զբոսաշրջիկից հետո ախտահանման աշխատանքներ կիրականացվեն, ընդ որում տեղը պետք է ազատ մնա առնվազն 20 րոպե: Սրբիչների վրա արևայրուք ընդունելը կարգելվի:

Լողափերում ծխելը կարգելվի։

Բացի այդ, կարգելվի ծխախոտ եւ կալյան ծխելը: Արգելքի մեջ ներառվել են նաև կալյանները։