44-օրյա պատերազմից հետո Ալիևը բանակին հրահանգել է անցնել թուրքական մոդելի

05/07/2025 22:16 Տարածաշրջան

«Անատոլական արծիվ» միջազգային զորավարժությունների համատեքստում ադրբեջանցի ռազմական օդաչու Էլչին Ռաֆիևը տեղական լրատվամիջոցներից մեկի հետ զրույցում նշել է, որ
2020 թվականի 44-օրյա պատերազմից հետո Ադրբեջանի նախագահը բանակին հրահանգել է անցնել թուրքական մոդելի, ուստի Ադրբեջանը պարբերաբար համատեղ զորավարժություններ է անցկացնում Թուրքիայի հետ։

Ըստ նրա՝  նման զորավարժություններն անհրաժեշտ են, որպեսզի սովորեն և գործնականում կիրառեն նոր տեսակի սպառազինությունը, ինչը բարձրացնում է իրենց ստորաբաժանումների մարտունակությունը։

Ադրբեջանցի ռազմական օդաչուն նշել է, որ իրենց զինանոցը բավականին ընդլայնել են։

—00—ՍՊ