Թուրքիայում իշխող կուսակցության ընտրողները իրենց քեմալիստ է համարում
ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 3, 24News

Թուրքիայում անցկացված հետազոտությունը ցույց է տվել, որ իշխող «Արդարություն և զարգացում կուսակցության» (ԱԶԿ-AKP) կուսակցության ընտրողների 17․6%-ը իրեն քեմալիստ է համարում: Հասարակական ուսումնասիրությունների ինստիտուտի կատարած ուսումնասիրությունը բացահայտել է կուսակցությունների ընտրողների քաղաքական հայացքները:
ԱԶԿ կուսակցության ընտրողների մեջ 19․1%-ը իրեն իսլամական է համարում, 20․5%-ը՝ ազգայնական, 14․6%-ը՝ պահպանողական, իսկ 5․4%-ը՝ ծայրահեղ ազգայնական: Իսկ գլխավոր ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական կուսակցության» (ՀԺԿ-CHP) «Ժողովրդահանրապետական» կուսակցության ընտրողների 69․5%-ը իրեն քեմալիստ է համարում, 6․1%-ը՝ ազգայնական:
ԱԶԿ-ի կոալիցիոն դաշնակից «Ազգայնական շարժում կուսակցության» (ԱՇԿ-MHP) ընտրողների 10.6%-ը քեմալիստ է, 40.2%-ը՝ ազգայնական, իսկ 32.1%-ը՝ ծայրահեղ ազգայնական: Լավ (İYİ Parti) կուսակցության ընտրողների 48.8%-ը քեմալիստ է համարում իրեն:
Ընդհանուր առմամբ Թուրքիայի ընտրողների 36.6%-ը իրեն քեմալիստ է համարում, 16․4%-ը՝ ազգայնական, 9․7%-ը՝ իսլամական: Այս տվյալները ցույց են տալիս, որ Թուրքիայի հիմնադիր նախագահ Մուսթաֆա Քեմալ Աթաթուրքի գաղափարները դեռևս լայն տարածություն ունեն Թուրքիայի քաղաքականության մեջ: