Գառնիում հրդեհ է բռնկվել «ՎԱԶ 2110»-ում․ այն վերածվել է մետաղե ջարդոնի․ վարորդը հիվանդանոցում է

06/07/2025 17:53 Ներքին կյանք

Երեկ՝ հուլիսի 5-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 22։00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գառնի գյուղի գլխավոր խաչմերուկում այրվում է ավտոմեքենա:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն մեկնել Գառնի համայնքի կամավոր հրշեջ-փրկարարական խումբը։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Գառնի գյուղի Գևորգ Մարզպետունի փողոցում Սպարտակ Ս․-ին պատկանող «ՎԱԶ 2110» մակնիշի ավտոմեքենայում, որը ամբողջությամբ վերածվել է մետաղե ջարդոնի։ Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը վարորդ տեղի ուժերով տեղափոխվել է Երևան քաղաքի հիվանդանոցներից մեկը։

Դեպքի փաստով ոստիկանության Գառնիի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք հնարավոր է փոխանցվեն ՀՀ Քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչություն։

–00—ՅՄ