Այգեձորում նախընտրական հանդիպման ժամանակ վեճ, ապա քաշքշուկ է եղել իշխող ուժի և բնակիչների միջև

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 10, 24News

timthumb (3).jpg



«Փաստ»-ը գրում է․

««Փաստ» թերթի տեղեկություններով՝ սեպտեմբերի 7-ին Տավուշի մարզի Բերդ խոշորացված համայնքի մեջ մտնող Այգեձորում ՏԻՄ նախընտրական հանդիպման ժամանակ դահլիճում վիճաբանություն է սկսվել, այնուհետև դրսում քաշքշուկ է տեղի ունեցել իշխող ուժի՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներկայացուցիչների և Այգեձոր համայնքի մի շարք բնակիչների միջև:

Այս մասին մեզ պատմեց տեղի բնակիչներից մեկը, որը խնդրեց չնշել իր անունը: Փաստորեն, շատ «հետաքրքիր» իրավիճակում է անցնում նախընտրական քարոզարշավը իշխող ուժի համար»։



Նյութն ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։



--00—ԶՀ